free counters

Պարզից պարզ է ամեն ինչ…

Սիրահարվեցի քեզ երազում

Մուգ կապույտ էր առաստաղը

Ինձ ասացիր…

<Սպասում եմ քեզ 4րդ հարկում, բնակարան 15>

Եվ հետո ես արթնացա…

Քո թաքնված աչքերում ես մի ստվեր տեսա

Որ քայլում էր ձեռքերը գրպանում

Մի կատակիր ինձ հետ, սիրելիս…

Այս տողերը բուրում են գարունով

Ասֆալտով գարնանային…

Դանդաղ պարիր դու ինձ հետ…

Եվ հետո ես արթնացա…

Քաղաքով քայլելիս նայում էի գետնին

Տերև, տերև, ծխախոտ

Ինչ լավ կլիներ դու ինձ դիպչեիր միամիտ

Որպես անցնող անծանոթ

<Ներեցեք…>

Եվ հետո ես արթնացա…

Գիտեմ, որ անձրև դու չես սիրում

Բայց այս թաց պատուհանները անծանոթ

Ինձ մլավում են, որ դու ես դրանց ետևից

Նայում իմ թաց վարսերին

Եվ հետո ես արթնացա…

Այնպես չէի ուզում ես

Որ դու կարդայիր այն տողերը հին

որ գրված էին ուրիշին…

Այս ջազզում կասկած չկա

Մի կասկածիր այս ջազզին…

Չեմ արթնանա մինչև նորից չգրես ինձ մի նամակ,…..

Փախչելով իրականությունից` ես չգտա ինքս ինձ:

Պարզվեց ես դեռ նստած էի ամենաիրական անկողնու վրա

Գրիչը ձեռքիս…

Փրկիր ինձ, մենություն…

Անիրականը դիպչեց սրտիս մի այնպիսի փեղկի

Որի մասին ես նույնիսկ պատկերացում չունեի:

Անհագ բանաստեղծ…

Սա է ամենասարսափելին:

Ներքին ձայնս ինձ փորձում է ասել

Կարևոր մի բան:

Թավ ջութակի լարերը

Դողում են,

Ցրտում է ամպերի եզրին,

Կոպերը ծանր են

Լուսավոր

…մոխրագույն լույս,

Հավերժություն…

Դանդաղ պարը

Ամպերի:

Եվ ես զգում եմ հոգուս բաբախումը

Բիբերումս:

Աշխարհը պտտվում է

Թանաքագույն տիեզերքում :

Մի պտուղ ծառից

N.U.R.

Ծանր քուն…

Մենությունը միշտ քաղցր է եղել մինչ հիմա…

Փորձիր գրել, իմ ընկեր, երբ դաշնամուրը

Խոսում է

Քո փոխարեն

Կարոտել եմ գինին

Կարոտել եմ մանուշակագույն անտառը

Կարոտել եմ այն զգացումը

Որ վաղը անձրև է գալու

Մոխրագույն խոստում ամպերից

եվ երևի, երևի մի օր

Մի օր Sigur  Rós-ը ինձ չհիշեցնի

Լացող լուսին

Մոտիկ աստղեր

Ու ես քայլում եմ ոտաբոբիկ

Ասֆալտի վրայով

Որի վրայով հազարավոր մեքենաներ

Գծել են իրենց արագությունը

Ու ես գիտեմ

Գիտեմ

Անձրև է գալու աշնանը

Ella Fitzgerald

Երգիր ամռան մասին

Վերջին անգամ

Աշուն, համբուրիր վերարկուս

Ես այստեղ եմ, ես կամ…

Աչքերս փակում եմ

Հասկանալու

Հանկարծ զգում եմ ջազզի բույրը

վրայիցս…

Իմ երազում ինձ համբուրում են

Անծանոթներ

Ես պետք է շնչեմ… արտաշնչեմ…

Լինում են վայրկյաններ, երբ մարմինս

Քարանում է

Ու ես զգում եմ անսահմանությունը

Իմ հոգով:

Դուք երբևէ զգացել եք ձեր հոգու ներկայությունը?

violet hill

Գիտեմ, որ գոյություն ունեմ, բայց

Ինչու?

If you love me won’t you let me

Know?…

Սամվել Մկրտչյանը դեռ բանտարկված է

Ուղեղումս

Հասկացիր ինձ, անծանոթ

Ես անցնում եմ սահմանը

Հասկացության

Բայց հասկացիր ինձ…

Ես խառնում եմ սիրտս ուղեղիս հետ

խելագար չեմ, ոչ… կամ էլ երևի…

Ես պաrզապես փնտրում եմ այն, ինչ գոյություն չունի

Ես գտա նրան…

Հնարավոր է` նա նույնպես գոյություն չունի…

The rain was on my shoes again

The trees were swinging samba

The old walls of the factory

Whispering

Gently

Curious to know…

The sidewalk in my brain

Is too narrow

To walk stifly with high heels

19 smashed on my head

Before I was ready

Random plays not being

Where they should be

From brain to lower

That’s how it goes…

“Anything goes…” sang Hellen Meryll

Follow

Get every new post delivered to your Inbox.